Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Ադրբեջանը որեւէ առավելության չի հասնի»

Սեպտեմբեր 04,2015 16:18

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 4-ին տեսազանգի միջոցով միացել էր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած ասուլիսին: Նա իր խոսքում նշեց, թե պետք է խորը դիտարկել՝ ինչ է կատարվում Ադրբեջանում:

«Որտեղից էլ նրան զենք չմատակարարեն, գիտեք խնդիրը դա չէ, խնդիրը այն է, որ եթե մի պետություն նրան զենք չի տալիս, նա կգնի դա այլ պետությունից, եւ վերջերս դուք գիտեք, որ նաեւ լայնամասշտաբ ձեւով օգտագործում է թուրքական արտադրության զենքեր եւ դրանով ապակայունացնում իրավիճակը: Ուղղակի խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, արդեն վաղուց դարձել է ֆաշիստական պետություն, նացիստական, իսկ նման պետությունները միշտ ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լինի դա արտաքին ասպարեզում, թե՛ ներքին կյանքում: Արտաքին ասպարեզում դա դրսեւորվում է հայատյաց քաղաքականությամբ, ներքին կյանքում դրսեւորվում է մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության ներկայացուցիչների, ցանկացած քաղաքական ուժի կամ անհատների հետապնդմամբ, որոնք ունեն իշխող կլանից տարբեր կարծիք»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ 2015 թվականին Ադրբեջանում սպասվում են ընտրություններ, իսկ ընտրությունները նույնպես կարող են բերել ապակայունացման. «Հակառակորդը փորձում է երկրում առկա խնդիրները փոխադրել արտաքին թշնամու վրա՝ հայերի վրա տվյալ դեպքում: Եվ ինչն է հետաքրքիր, որ ինչքան էլ շատ զոհեր է տալիս Ադրբեջանը, դա ավելի լավ է իշխող վարչակարգի համար, որովհետեւ սա նույնպես քարոզչության աննորմալ եւ վատ դրսեւորում է, երբ որ կազմակերպվում են այդ մեծ շուքով թաղումները, սա էլ է ընտրարշավի մի ձեւ, անմարդկային, բայց դա այդպես է: Եվ նրանք փորձում են դրանով շահել նրանց ձայները, ավելի շուտ՝ փոխել այդ ձայների հավանական մուտքը կամ հոսքը իշխանության դեմ, բերել նրանց այնպիսի կառավարելի մի ընթացք, որը պետք է իշխանություններին: Եվ այսպիսի առիթ նրանք երբեք բաց չեն թողելու»:

Նա հավելեց, որ իրավիճակը սահմանում վերահսկելի է, եւ Ադրբեջանը որեւէ առավելության չի հասնի. «Անիմաստ խախտումներ են ռազմական տեսանկյունից, որովհետեւ ռազմավարական նախաձեռնությունը նրանք այդպես էլ չեն կարողանում վերցնել իրենց վրա, եւ համոզված եմ՝ չեն էլ կարողանալու: Նման պահվածքով շարունակելու են անընդհատ լարվածության մեջ պահել տարածաշրջանում իրավիճակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930