«Ինձ չհամոզեցիք, որ պետք է անցնել պառլամենտական համակարգին: Կայուն մեծամասնությունը չեմ ընդունում»,- այսօր սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա, պետք չի գրել, որ մարդու անձեռնմխելիությունը սահմանափակում եք՝ ելնելով հասարակական շահից, որովհետեւ անմիջապես պետք է գրեք՝ ինչ նկատի ունեք հասարակական շահ ասելով. «Տնտեսական թեզերը սխալ են մեկնաբանված: Հոդված տասում ասվում է՝ սոցիալական շուկայական տեսություն: Այդպիսի բան չկա, կա շուկա, կա սոցիալականություն: Բիզնեսի վրա սոցիալական ֆունկցիա ո՞նց եք դնում: Այդ ֆրազան 40 տարի առաջ էր մոդա՝ սոցիալական շուկայական տեսություն»:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ Սահմանադրությունը չի խրախուսում ձեռներեցությունը. «Գործարար կարող է լինել դպրոցի տնօրենը, իսկ ձեռներեցն այն մարդն է, որն ԱԱՀ է վճարում: Ոչ մի տեղ չգրել ձեռներեցության մասին՝ կոպիտ սխալ է»:
Հետո պարոն Բագրատյանն ասաց. «Ֆինանսական կայունություն էդ ի՞նչ եք գրել, ո՞վ ասաց, որ պետք է անկայունություն լինի: Ոնց որ մենք ԱԺ նախագահ ենք ընտրում, լավ նախագահ, լավ ընտրություն ենք անում, չի կարելի գրել ֆինանսական անկայունություն: Սա նոնսենս է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ