«Ադրբեջանը փորձում է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ, եւ դա հաջողվում է, զինվում է շատ ինտենսիվ»,- սեպտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ վերջին շրջանում Ադրբեջանը Հայաստանի հյուսիսային սահմանին է գործողություններ ծավալում, ըստ նրա, այդտեղ քաղաքականություն երեւում է. «Նման պահերին շատ ավելի հեշտ է Թուրքիայի հետ նոր հարաբերություններ ստեղծել: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ինտենսիվ դիրքեր է գրավում թուրքական տեխնիկան եւ բանակը, այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ ինտենսիվ զորավարժությունները ուժեղացնում, շատացնում են: Սա, իհարկե՛, նորություն է, եւ իմ կարծիքով Ադրբեջանը առաջին հերթին փորձում է քաղաքական իրավիճակը փոխել, այս տարածաշրջանում միջազգային վերաբերմունքը փոխել կոնֆլիկտի շուրջ, որովհետեւ զինվել մի բան է, բայց զանգվածային պատերազմի դիմելը դա շատ ավելի դժվար բան է եւ միջազգային ինչ-որ թույլտվություն կամ աջակցություն է պետք, դժվար է նման որոշումներ ընդունելը»:
Մանվել Սարգսյանը նշեց, որ կողմնակից է, որ հայկական ռազմական քաղաքականությունը բաց լինի, որովհետեւ դա ըստ նրա նորմալ հոգեբանական իրավիճակ է ստեղծում. «Երբ որ եղավ ուղղաթիռի հետ կապված Ադրբեջանի գործողությունը, ցույց տվեցին պարզ, հստակ՝ ոնց է խփվել, հետո մերոնք գործողություն արեցին, դիակները հանեցին նորից ցույց տվեցին, որ ամբողջը հասարակությունը տեսներ, թե՛ այստեղ, թե՛ Ադրբեջանում հասարակությունը պարզ հասկացավ, եղել են այսպիսի դեպքեր: Բայց 99 տոկոսը պարզ չէ, թե ինչ է կատարվել կոնկրետ տարածքում, որ կարելի լիներ ինչ-որ մի բան եզրակացնել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»: