Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ակնարկում է, որ Քոչարյանը թույլ է. «Ուժեղներն ունենում են ուժեղ թիմ»

Սեպտեմբեր 04,2015 15:55

Ռոբերտ Քոչարյանն ուժե՞ղ ընդդիմություն կլինի, եթե պայքարի սահմանադրական փոփոխությունների դեմ: Այսօր լրագրողների այս հարցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Որպես պատմական դեմք բավականին ուժեղ է, բայց քաղաքացիական հասարակության կամ որպես քաղաքական դաշտում…ուժեղներն ունենում են ուժեղ թիմ»:

Դիտարկմանը, որ հարցազրույցներից մեկում Քոչարյանն ակնարկում է, որ ՀՀԿ-ականներն էլ կարող է անցնեն իր կողմը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ լամ, թե ցավամ: Բոլորը կապում են իրենց հզորությունը եւ թուլությունը ՀՀԿ-ի հետ»:

Լրագրողների դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը նաեւ դիտարկվում է որպես ռազմավարական քայլ՝ հօգուտ Սերժ Սարգսյանի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբեք Ռոբերտ Քոչարյանը չի ասում, որ վերադառնում է, երբեք չեմ էլ մտածում, որ գնացել է: Նա հարցազրույցներում երբեմն-երբեմն իր կարծիքն է արտահայտում, ինչպես դուք կարող եք յուրաքանչյուրդ ձեր կարծիքն արտահայտել: Քաղաքական պրոցեսներին միջամտել, գործողությունների ծրագրեր ներկայացնել՝ այդ իմաստով դեռեւս երկրորդ նախագահը երբեք քայլեր չի կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930