Այսօր Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Առավոտյան 9:49-ի սահմաններում Շեկի քաղաքի տարածքում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, իսկ հարակից շրջաններում 6-5-4 եւ 3 բալ. տուժել են 10 գյուղեր:
Ըստ Sputnik.az-ի՝ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 14:38-ին Շեկի քաղաքից 27 կիլոմետր հեռու գտնվող Օգրուզսկի շրջանում՝ 20 կիլոմետր խորության վրա: Այն ունեցել է 3 բալ ուժգնություն:
Մասնագետները համապատասխան դիտարկումներ կիրականացնեն երկրաշարժերի գոտիներում եւ արդյունքները սեպտեմբերի 7-ին կներկայացնեն հանրությանը: Նախնական տվյալներով՝ երկրի ընդերքում փլուզումներ են եղել, ինչի արդյունքում էլ երկրաշարժ է սկսվել:
«Росбалт»-ը հաղորդել է, որ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում մահացել է երկու երեխաների մայր: Նա այդ պահին կանգնած է եղել իր տան ջրի հորի մոտ: Երբ երկրաշարժը սկսվել է, նա սայթաքել եւ ընկել է հորը: Այդ պահին միացած է եղել հորի էլեկտրական ջրային շարժիչը, եւ կինը մահացել է հոսանքահարումից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ