Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շամշյան մեդիա» ՍՊԸ-ն՝ Փայլակ Հայրապետյան-Տիգրան Սարգսյան գործով՝ երկրորդ պատասխանող

Սեպտեմբեր 04,2015 15:43

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ հայցով դատական գործի քննությունը:

Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել, որ «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ին ներգրավեն որպես երրորդ կողմ, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը պնդեց, որ պետք է կամ Փայլակ Հայրապետյանին ճանաչել անպատշաճ պատասխանող և փոխարինել «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ով, կամ այդ ՍՊԸ-ին ներգրավել որպես երկրորդ պատասխանող ու մանրամասնեց. «Որպես պատասխանող՝ հայցը պետք է ուղղված լիներ «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ի դեմ, քանի որ այդ ԶԼՄ-ում է ներկայացվել Փայլակ Հայրապետյանի խոսքը: Պետք է ապացուցել՝ արդյոք այդ լրատվամիջոցը բառացի և բարեխիղճ վերարտադրե՞լ է Փայլակ Հայրապետյանի խոսքը, այնուհետև նաև Փայլակ Հայրապետյանին ներգրավել որպես պատասխանող»:

Գրիշա Բալասանյանը կասկածի տակ է դնում՝ արդյոք ընդհանրապես տվյալ ԶԼՄ-ի լրագրողը խոսե՞լ է Փայլակ Հայրապետյանի հետ, թե՞ ոչ, քանի որ Հայրապետյանը չի հիշում, որ տվյալ լրատվամիջոցին հարցազրույց տված լինի:

Գրիշա Բալասանյանը պնդեց. «Նա երբևէ չի ասել իր նախորդ հարցազրույցներում, որ Տիգրան Սարգսյանը մասնակցել է խորհրդակցությանը»:

Ներկայացված միջնորդությանը հայցվորի ներկայացուցիչը դեմ արտահայտվեց:

Այնուամենայնիվ, դատարանը գտավ, որ «ելնելով գործի առանձնահատկություններից և հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթը՝ «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ն պետք է այս գործով ներգրավի երկրորդ պատասխանողի կարգավիճակով: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանը դեռ պետք է ապացուցման բեռ բաշխի, որը «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ի՝ երրորդ անձի կարգավիճակում կարող է խափանվել:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930