Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Պիտի կարողանաս հասու լինել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2015 15:35

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պատրաստվում է ժողովրդին հրապարակ դուրս բերել սահմանադրական փոփոխությունների դեմ եւ չի բացառվում, որ այն վերածվի Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացի: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հարցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Տարիներ շարունակ նույն բանն ասվել է: Կարծում եմ, տրամաբանորեն պիտի մարդիկ հաշվարկեն ու տեսնեն, որ պիտի կարողանաս քաղաքական այնպիսի ռեզերվներ ունենաս կամ օբյեկտիվ իրավիճակներ ունենաս, որ դրան կարողանաս հասու լինել»:

Նա վստահեցրեց, որ հանրության տրամադրություններին ավելի շատ ՀՀԿ-ն է ծանոթ, քանի որ ՀՀԿ-ն է շատ շփվում հանրության, ժողովրդի հետ:

Մեր հարցին՝ ընդդիմությունն ասում է, որ երկրում ստեղծված է բռնատիրական համակարգ, ու ով փորձում է ընդդիմանալ սահմանադրական բարեփոխումներին, ճնշում են, ահաբեկում են՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ, եթե այդպիսի համակարգ լիներ, ինչպես ժամանակին ես տեսել եմ, դուք այդ հարցը չէիք տա»:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ համարյա կոնսոլիդացիա կա ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների շուրջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930