Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը բացատրում է «Ոչ»-ի ու «Չէ»-ի տարբերությունը

Սեպտեմբեր 04,2015 15:15

«Ոչ արտահայտություն չկա, դա չէ-ն է իսկ «չէ» նշանակում է ոչ էական»,-ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Ոչ»-ի շարժման մասին:

Նա հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք «Ոչ»-ի ճակատին են միանալու, չհաջողվե՞ց «Ժառանգությանը» համոզել՝ պատասխանեց. «Մենք որեւէ մեկին չենք համոզում, ընդամենը փորձում ենք իրավիճակ ստեղծել, որպեսզի մեզ ներկայանալի դարձնելով՝ իրենց իմիջը բարձրացնեն»:

Հարցին՝ մամուլը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը միանալու է «ոչ»-ի շարժմանը, կմիանա՞՝ նա պատասխանեց. «Դա մամուլին պետք է հարցնեք: Ռոբերտ Քոչարյանը որեւէ արտահայտություն այդ իմաստով չի արել»:

Դիտարկմանը, որ նա դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ դեմ, բայց ոչ թե «ոչ»-ի շարժում. «Դեմ-ին ժողովուրդը սովորել է, բայց «ոչ»-ին դեռեւս ես էլ չեմ հասկանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930