Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն օրերս հայտարարել էր , որ արվեստագետը պատիժը կրելու է «բաց» ռեժիմով՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, նաեւ հավելել, որ այդ ընթացքում դերասանական-պրոդյուսերական գործունեությամբ է զբաղվելու երեւանյան թատրոններից մեկում, որտեղից արդեն հրավեր է ստացել:
Aravot.am-ի հետ զրույցում մի քանի թատրոնների ղեկավարներ հերքեցին, որ Վարդան Պետրոսյանի հետ աշխատելու հրավերն են արել:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իսկապես հրավեր արել են ու պատրաստ են ընդունել Վարդան Պետրոսյանին Տիկնիկային թատրոնի կազմի մեջ: «Այս պահին առաջարկը դեռ քննարկման փուլում է, շատ կուզենանք Վարդան Պետրոսյանի հետ աշխատել՝ հաշվի առնելով նրա դերասանական-պրոդյուսերական մեծ փորձը եւ մասնագիտական որակները»,-ասաց պարոն Բաբայանը՝ ավելին չմանրամասնելով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ