Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլայ Գրիգորյանը՝ Արմեն Երիցյանի PR-ի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2015 13:42

«Այդպես ասող մարդիկ, պարզապես, խնդիրներ ունեն»,-Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի սոցցանցերում, լրատվամիջոցներում տեղ գտնող այն տեղեկատվությունը, որ նախարար Արմեն Երիցյանը փրկարարական աշխատանքներին անձամբ մասնակցում է իր PR-ի համար, ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյանը կողմնակից է, որ յուրաքանչյուրը աշխատանք, որը կատարվում է` տեր ունենա. «Այսինքն, ես եմ կատարում այս աշխատանքը, երեւա, որ ես եմ կատարում: Ինչ վերաբերում է կատարած աշխատանքներին այս ընթացքում, որոնք կապվում են նախարարի անձի հետ, ապա դրանք մեր երկու ձեռքերի մատները չեն բավարարի, որ հերթով ծալենք, թե ինչքան աշխատանք է կատարել»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր պարոն Գրիգորյանը նախարարության աշխատակցի օրվա առիթով «Հենարան» ակումբում անդրադառնալով արտակարգ իրավիճակներին վերաբերող տեղեկատվությանն, ասաց, որ նման դեպքերում տեղեկատվությունը պետք է լինի ավելի կարգավորված, ավելի վերահսկվող եւ կան բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու որոշակի կանոններ, որոնց պարտադիր է հետեւելը. «Տեղեկատվությունը խոշոր զորատեսակ է հանդիսանում: Պատերազմական իրավիճակներում մտցվում են որոշակի սահմանափակումներ»:

Ըստ նրա, նման դեպքերում ճիշտ է տեղեկատվությունը ստանալ պաշտոնական մարմնից, որպեսզի այն լինի ճշգրիտ եւ հավաստի, այլ ոչ թե ականատեսների լսած կամ պատմած, կամ` ենթադրությունների հիման վրա, քանի որ փոքրիկ շեղումը կարող է մեծ խուճապ առաջացնել. «Նման դեպքերում հակառակորդի կողմից կարող են կիրառվել տեղեկատվական տարբեր միջոցներ, որոնք կարող են երկպառակտություն առաջացնել, հանրապետության ղեկավարության նկատմամբ անվստահություն ներշնչել եւ այնպիսի թեմաներ արծարծել, որոնք կարող են բնակչության տարբեր շերտերի միջեւ իրար նկատմամբ անվստահություն ծնել»:

Aravot.am-ի այն հարցին, թե փրկարարները պարբերաբար աշխատավարձի հարց էին բարձրացնում, քանի որ այն շատ ցածր է նրանց կատարած դժվարին աշխատանքի համեմատությամբ, նախարարությունը որեւէ միջոց ձեռնարկե՞ց խնդիրը լուծելու համար, պարոն Գրիգորյանն ասաց, որ այլ երկրների փրկարարների ստացած աշխատավարձերի համեմատությամբ, իսկապես շատ ցածր է մեր փրկարարների աշխատավարձը, սակայն դժգոհություններից հետո կառավարությունը վերանայել է եւ որոշ չափով բարձրացրել:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930