Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. Ռեյտինգային քվեարկության մասին հստակ ոչինչ չկա

Սեպտեմբեր 04,2015 13:20

Խորհրդարանում ընթացող սահմանադրական բարեփոխումների նախագծի առիթով կազմակերպված լսումների ժամանակ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց-մտահոգություն հնչեցրեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու, մասնավորաբար, ռեյտինգային քվեարկության ինստիտուտի ներդրման մասին:

Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասաց, որ նախագիծը ռեյտինգային քվեարկության մասին հստակ ոչինչ չի սահմանում: Համամասնական ընտրակարգի մոդելի քննարկումներն ու վերջնական տարբերակի ընտրությունը կլինի Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, եթե այս նախագիծը դառնա սահմանադրություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930