Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն շնորհակալ է ՀԱԿ-ից

Սեպտեմբեր 04,2015 13:05

Թեեւ ՀԱԿ-ը մերժել է սահմանադրական բարեփոխումների առիթով Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը եւ մինչ օրս հրաժարվում էր նախագծի շուրջ բովանդակային քննարկումների մեջ մտնել, այսօր, խորհրդարանում այդ թեմայով կազմակերպված լսումներին մասնակցում էին նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը: Լեւոն Զուրաբյանը նաեւ հարցեր հնչեցրեց: Այս հանգամանքը նախագահող, ԱԺ պետաիրավական հարցեր մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ուշադրությունից: «Շնորհակալ ենք, որ փոփոխություն եք մտցրել ձեր վարքագծում եւ մասնակցում եք քննարկումներին»,- Լեւոն Զուրաբյանին ասաց նա:

Լեւոն Զուրաբյանն էլ խոսեց այսպես. «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ի՞նչ հանցավոր գործընթաց եք անում ու ի՞նչ նպատակով: Բայց առեղծվածային հարցի մասին կուզենայի բացատրություն տայիք: Հասկանում եմ, որ Հայաստանն ուզում եք տանել խորհրդարանական համակարգի, որտեղ նախագահը արարողակարգային ֆիգուր է: Մի քսան երկրի սահմանադրություն կարդացել եմ ու որևէ սահմանադրության մեջ չկա այնպիսի բան, որ նախագահը չունենա լիազորություն` առաջադրել վարչապետին: Մինչդեռ, ձեր ներկայացրած նախագծում, նախագահը չունի նման լիազորություն: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել այս հարցին: Կամ դուք խաբեբա եք և ներկայացրել է կեղծ թարգմանություն նախագիծ, կամ Վենետիկում փաստաթուղթը կարդալ չգիտեն»:

«Էպիտետները պահեք Ձեզ»,-Լեւոն Զուրաբյանին արձագանքեց հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը եւ զարմացավ. «Պարոն Զուրաբյան, գոնե Դուք պիտի իմանայիք, թե ի՞նչ հարց եք տալիս: ՀՀ նախագահն է առաջադրում վարչապետին և ոչ թե ԱԺ նախագահը: Ներկայացված է կեղծ թարգմանություն: Եթե դուք բարի լինեիք և նայեիք Վենետիկի հանձնաժողովի վեբկայքը` կտեսնեիք օրիգինալ փաստաթուղթը և կտեսնեիք, որ գրված է այնտեղ այն, ինչ կա նախագծի այսօրվա տեքստում»: Թե ինչո՞ւ ԱԺ-ում վարչապետի թեկնածության առաջադրումը վերապահված ոչ թե ՀՀ նախագահին այլ ԱԺ նախագահին, Վարդան Պողոսյանը բացատրեց. «Մենք պառլամենտական որևէ երկրի տրամաբանությունից չենք շեղվել: Մենք նախատեսել ենք, որ ԱԺ նախագահը խորհրդակցումներ է սկսում պառլամենտական ուժերի հետ և թեկնածություններ է խնդրում առաջադրել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930