Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը մտահոգվելու կարիք չունի՞

Սեպտեմբեր 04,2015 12:40

«Ի վերջո, Սահմանադրությամբ ամրագրվելո՞ւ է «կայուն մեծամասնություն» եւ «երկրորդ փուլ» եզրույթները, քանի որ մեզ բաժանված նախագծում կա. դրանք փաստաթղթից հանվելո՞ւ են, թե՞ ոչ»,- այսօր, խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ լսումների ժամանակ այս հարցը հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը`հիշեցնելով, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ քննարկումների ժամանակ հանձնաժողովի անդամներն ասել էին, որ այդ հարցերը կկարգավորվեն Ընտրական օրենքով: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն էլ էին նման եզրակացություն տվել այդ դրույթների առիթով:

«Հանդիպման ժամանակ հստակ ասացինք, որ եթե կայուն մեծամասնություն չի ձեւավորվում առաջին փուլում կամ կոալիցիայի արդյունքում, ապա ԸՕ-ն կարող է նախատեսել ընտրությունների երկրորդ փուլ»,- հստակեցրեց Վարդան Պողոսյանը`հավելելով, որ այս տեքստում որեւէ փոփոխություն պատգամավորները չեն տեսնելու այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ նախագահի լիազոր ներկայացուցիչը վերջնական տեքստ չի ներկայացնի:

Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր նաեւ թե ներկայիս իրավիճակում, երբ սահմաններում այսքան լարված է, այս փուլում, որքանո՞վ է նպատակահարմար անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, մանավանդ, որ ունենք չկայացած կուսակցություններ: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է, բայց նաեւ մտահոգություն հայտնեց:

«Պատկերացրեք, եթե ունենայինք մի իրավիճակ, երբ նախագահը չունենար պառլամենտական մեծամասնություն: Նախագահն ունի պատասխանատվություն , բայց լիազորություն չունի: Մինչդեռ պատասխանատվություն ենթադրում է լիազորություններ: Պառլամենտական համակարգում չի կարող լինել մի իրավիճակ, որ ռեսուրսները եւ հնարավորությունները անհամատեղելի լինեն: 154 հոդվածը բոլոր հնարավորությունները սահմանել եւ ապահովել է: Նաեւ սրանք են, որ պառլամենտական համակարգի անցումը անհրաժեշտ են դարձնում հիմա, ոչ թե տասը տարի հետո»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930