Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես նախագահի նստավայր գնացի լրիվ այլ կարգավիճակով ու այլ խնդրով»

Սեպտեմբեր 04,2015 12:08

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի դատում ժամանակին եռյակի ներսում իր գործընկերներին՝ սահմանադրական փոփոխությունների հարցում դիրքորոշում փոխելու համար: Նա այս առիթով նշեց. «Քաղաքական կյանք է, դիրքորոշումները մեկ-մեկ փոխվում են քաղաքական իրավիճակի հետ: Ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու ձեռք սեղմելու պարագայում, նույն կերպ չեմ դատապարտում, և ընդունում եմ ի գիտություն այդ փոփոխությունը: Բայց նաև տեսնում եմ, որ ընդամենն այս տարվա սկիզբն էր՝ ամիսներ առաջ, երբ միասնական պայքար և կոնկրետ դիրքորոշում կար այս հարցում: Ոմանց մոտ փոխվում է, ոմանց մոտ նույնն է մնում»:

Պարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ պետք է կոնսոլիդացիայի արդյունքում ժամանակավոր իշխանություն ստեղծվի, որը կկարողանա այս քսան տարվա ընթացքում ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ:

Հարցին՝ «Ժառանգությունում» արդյոք կարգապահական խնդիրները չառաջացա՞ն իր՝ Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելուց հետո, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Կարգապահական խնդիր՝ որպես այդպիսին «Ժառանգությունը» միշտ ունեցել է, և բոլոր կուսակցություններն ունեն: Մեր տարբերությունն այն է, որ մերը հասարակության աչքի առաջ է, մենք բացախոս ենք ու ներկայացնում ենք մեր մոտեցումները: Մենք եղել ենք ազատ խոսող ու ազատ քաղաքացիներից բաղկացած մի կուսակցություն: Իսկ ձեռք սեղմելու այս ծածկագիրը այնքան էլ աղերս չունի իշխանության հետ: Ես որ գնացի նախագահի նստավայր, գնացի լրիվ այլ կարգավիճակով ու այլ խնդրով, որ կարողանանք հաղթահարել հետընտրական ճգնաժամը, իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Ես շատ մարդկանց ձեռք եմ սեղմել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930