Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Քաղաքական ուժը, «ոչ» ասելով, իրականում «ոչ» է ասում զարգացմանը եւ առաջընթացին». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 04,2015 12:05

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:

  – Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական, քաղաքացիական խմբեր՝ «Չե՛ք անցկացնի», «Ոտքի՛, Հայաստան» եւ այլն, անընդհատ շրջանառում են «Ոչ»-ի շուրջ քաղաքական եւ քաղաքացիական լայն համախմբում ստեղծելու եւ հանրաքվեն տապալելու գաղափարը։ Նման հեռանկար տեսնո՞ւմ եք։ 

-Չեմ ուզում կանխատեսումներ անել։ Կյանքը ցույց կտա՝ որքանով կհաջողվի համախմբում ձեւավորել այն քաղաքական ուժերի շուրջ, որոնք իրենք իրենց դուրս են դրել քաղաքական գործընթացից։ Բայց մի բան ակնհայտ է. քաղաքական ուժի հիմնական խնդիրը քաղաքական գործընթացին մասնակցելն է եւ այդ գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը։

Այդ առումով, ողջունում եմ այն քաղաքական ուժերին, որոնք քաղաքական ուժին վայել վարքագիծ եւ գործելաոճ են դրսեւորում։ Նմանօրինակ մի շարժում էլ կար 2005թ., երբ մենք փոփոխություններ էինք կատարում 1995թ. սահմանադրության մեջ։ Այն ժամանակ էլ կային քաղաքական ուժեր, որ իրենց դուրս էին դրել քաղաքական գործընթացից՝ բոյկոտելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Հիմա դրանց մի մասը, «ոչ» ասելով բարեփոխումներին, ըստ էության, կրծքով պաշտպանում է գործող սահմանադրությունը, որի դեմ ինքնամոռաց «կռիվ էր տալիս»։ Ակնհայտ է, որ 2005թ. սահմանադրական բարեփոխումները մի քայլ առաջ են նախորդից բոլոր առումներով՝ մարդու իրավունքներ, իշխանությունների տարանջատում, դատական համակարգ եւ այլն։

Վստահ եմ՝ այս դեպքում էլ նույնն է լինելու. նոր սահմանադրությունը, եթե ընդունվի, միանշանակ մի քայլ առաջ է լինելու 2005թ. սահմանադրությունից, եւ քաղաքական ուժը, «ոչ» ասելով, իրականում «ոչ» է ասում զարգացմանը եւ առաջընթացին։ Իսկ քաղաքական ուժը, որը դեմ է զարգացմանը, ինքնաբերաբար հայտնվում է քաղաքական դաշտի լուսանցքում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930