Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Օր առաջ այս իշխանությունը պիտի հեռանա»

Սեպտեմբեր 04,2015 11:45

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասելիքն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը սկսեց` հիշելով Վահագն Հովնանյանին ու նշեց. «Մարդ, որ առաջին օրվանից ինձ սովորեցրել է սիրել սահմանից սահման և անսահման»:

Դառնալով սահմանադրական փոփոխություններին՝ պարոն Հովհաննիսյանը հայտնեց, թե թունավոր ծառից բարի պտուղ չի կարող լինել: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ «պարոն Սարգսյանից սկսած՝ այս իշխանությունը չունի իրավակարգ վիճակ ու լեգիտիմություն, ընդհանրապես պետական հանցագործությամբ գողացվել է ժողովրդի քվեն, Սահմանադրությունն ինքը խախտվել է և այդ վարչակարգը, որը Սահմանադրություն է խախտում ու արհամարհում, չի կարող պատրանք տածել, որ անգամ, եթե ներկայացնեն երազանքային Սահմանադրություն, չենք կարող ենթադրել, որ դա կոնսոլիդացված հասարակական մեծ նպատակ կունենա ՀՀ քաղաքացիների համար: Այս փոփոխությունները, որքան էլ ոմանք ողջունեն, նպատակ ունեն ծխածածկույթի ներքո, խորհրդարանական կառավարման եղանակին անցնելու քողի տակ ոչ միայն մեկ հոգու իշխանություն երկարաձգել, այլ բառիս բուն իմաստով կերտել կուսակցապետություն: Այս գործողությունը նեոբոլշևիկյան նպատակ ունի, որին «Ժառանգությունը» դեմ է»:

Պարոն Հովհաննիսյանը զգուշացրեց, որ կայուն մեծամասնությունը և երկրորդ փուլի հնարավորությունը նշանակում է, որ ոչ միայն ընտրված պատգամավորները կարող են զրկվել մանդատից, այլև մեր երկիրն ունենալու է այդ գերակշիռ կուսակցությունը:

Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգությունը» մերժել է Սերժ Սարգսյանի՝ հանդիպման առաջարկը, ինչպե՞ս է վերաբերվում այն կուսակցություններին, որոնք գնացին ու սեղմեցին ՀՀ նախագահի ձեռքը, նա պատասխանեց. «Դատավոր չեմ: Յուրաքանչյուր կուսակցություն ու կազմակերպություն իր ներքին որոշումն ունի ու նախընտրությունը: Ես ոչ դատապարտում եմ, ոչ էլ դատում եմ, այլ ընդունում եմ ի գիտություն: Անհատական համագործակցության և հակակրանքի հետ կապ չունեցող սկզբունք է. չընտրված նախագահություն և իշխանություն է: Եվ այլևս պետք չէ դատենք, ով ձեռք սեղմեց, ով՝ ոչ, այլ հասկանանք, թե այդ նոր Հայաստանը, որ ուզում ենք, ինչպես պիտի կայանա»:

Մեր դիտարկմանը՝ նախորդ անգամ, երբ «Ժառանգության» անդամները հանդիպեցին ՀՀ նախագահին, այն դեպքում ընտրվա՞ծ էր նա, պարոն Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, թե մեկ անգամ արդեն անդրադարձել է այդ հարցին: Այնուհետև ընդունեց, որ կուսակցությունում ունեն կարգապահական խնդիրներ և տարբեր ոճերի մոտեցում. «Դա նաև մեր ուժն է, կա տարընթերցում վարչության որոշմանը, բայց ակնհայտ է, որ ով ներկայացի «Ժառանգության», տեսակետը, ինչպես որ ես ձեզ համար շարադրեցի, դա «Ժառանգության» տեսակետն է, այլ մոտեցում ներկայացնելը դա անձնական կարծիք է»:

Անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի հետ կապված հարցին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Անհատական հանդիպումների հակառակորդը չեմ, ով ուզում է՝ թող հանդիպի»:

Մեր հարցին՝ համագործակցելու՞ են «Ոչ»-ի ճակատի հետ, պարոն Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց ու նշեց, որ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ, և այսօրվանից սկսած՝ այլ քաղաքացիական և քաղաքական ուժերի հետ են հանդիպելու:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ընդհանուր մոտեցման մեծ հեռանկար կա: «ժառանգության» նախագահը եզրափակեց. «Այս իշխանությունը, որ իրականացրել է պետական հանցագործություն, օր առաջ պետք է հեռանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930