Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Անձնակենտրոն» համակարգից անցնում ենք «մարդակենտրոն» համակարգի

Սեպտեմբեր 04,2015 11:40

«1995 թվականի Սահմանադրությունը անձնակենտրոն, իշխանակենտրոն էր`առանցքը նախագահն էր, իր ազդեցությամբ բոլորի վրա: 2005 թվականի փոփոխությունները Սահմանադրությունը մարդակենտրոն չդարձրին»,- այսօր, խորհրդարանում, սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը:

Ներկայացնելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը եւ առաջարկվող նախագծի առավելությունները, հիմնական զեկուցողն ասաց. «Այս նախագծի հիմնական նպատակն է երկրում կայուն ժողովրդավարական համակարգի եւ իրավունքի գերակայության սկզբունքի ապահովումը»:

Լսումների արդյունքում, մասնագիտական հանձնաժողովն ակնկալում է լսել հավաքվածների կարծիքները, որպեսզի «ունենանք ավելի կատարելագործված սահմանադրություն»: Համենայնդեպս, այդպես հայտարարեց Վարդան Պողոսյանը:

Նա մանրամասն ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքը`ասելով, որ համակողմանի ուսումնասիրել են համաշխարհային փորձը, փորձել են հաղթահարել այն բացերն ու անհստակությունները, որոնք կան գործող Սահմանադրության մեջ:

Մինչ այժմ տեղի ունեցած հանդիպումների ու քննարկումների արդյունքում եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: «Նախագիծը չենք դիտարկում որպես դոգմա, հիմնական փաստաթուղթ, պատրաստ ենք ողջամիտ քննարկումների»,- հավելեց բանախոսը`ընդգծելով, որ այս նախագիծը պետք է ընդունվի փոխվստահության մթնոլորտում, պետք է ապահովվի լայն կոնսոլիդացիան`նախագծի շուրջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930