Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Առաջին հերթին՝ բացառել խուճապը». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 04,2015 11:34

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց խուճապի չմատնվել սահմանին տիրող լարվածության հետ կապված, նաեւ հավաստիացրեց, որ իրավիճակը գտնվում է ՀՀ իշխանությունների շուրջօրյա հսկողության տակ:

– Իսկ Տավուշի սահմանագոտու գյուղացիների վնասներն ինչպե՞ս են փոխհատուցվելու, արդյո՞ք արդեն հստակեցված է կորուստների չափը։

– Նախ ուզում եմ նշել, որ եթե ես այս պահին Տավուշում չեմ, դա դեռ չի նշանակում, որ ես տեղյակ չեմ, թե ինչ կորուստներ են եղել, ու գյուղացին ինչ վիճակում է գտնվում։ Բոլոր հանձնարարականները տվել եմ Տավուշի մարզպետին, նրա հետ մշտապես կապի մեջ եմ, գիտեմ, թե ամեն վայրկյան ինչ է կատարվում, մարզպետն ինձ դրա մասին զեկուցում է։

Գյուղերի կրած վնասների մասին տեղյակ եմ, բոլորն էլ գիտեն, որ նման դեպքերում հանձնաժողով է ձեւավորվում, գնահատվում են վնասները, ու արդյունքները ներկայացնում կառավարություն։

Մենք մեր գործը լավ գիտենք ու գիտենք, թե այդ պահին ինչ է պետք անել։ Եթե մենք ամեն ինչի մասին բարձրաձայնենք, ասենք մեր քայլերի ու անելիքների մասին, ապա հեշտացնելու ենք հակառակորդի գործը։

Ասեմ նաեւ, որ մեր բանակը շատ լավ գիտի իր գործը ու գիտի, թե որ պահին ինչ է պետք անել։ Հակառակորդին մշտապես էլ տրվում են արժանի պատասխաններ, մեր բանակը զգոն է, տիրապետում է իրավիճակին, որը մեզ վստահություն եւ ուժ է տալիս՝ մեր պարտականությունները հանգիստ ու հստակ իրականացնելու։

– Այնուամենայնիվ, որպես արտակարգ իրավիճակների նախարար ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել հիմա, երբ ադրբեջանական կողմն արդեն սկսել է հզոր զինատեսակներ կիրառել։

– Առաջին հերթին՝ բացառել խուճապը։ Ես բազմիցս եմ ասել, որ արտակարգ իրավիճակներում չպետք է խուճապի մատնվել, դա ամենավատ բանն է նման իրավիճակներում։ Բոլորն էլ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում, բոլորս էլ հասկանում ենք պահի լրջությունը, բայց սխալ է, երբ նման դեպքում հանրությունը սկսում է խուճապի մատնվել։

Հավատացեք՝ խուճապի պատճառով ոչ թե իրավիճակը հարթվում է, այլ ավելի է լարվում։ Նման իրավիճակում պետք է բացառել ինքնագործունեությունը, անհիմն ու ապակողմնորոշող հայտարարությունները, կոչերը, մեղադրանքները, անպատասխանատու գործողությունները։ Դա, նվազագույնը, պրոֆեսիոնալ չէ, էլ չեմ խոսում բացասական հետեւանքների մասին։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930