Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հրաժարվում էին տեղեկություն հայտնել Տավուշի մարզի Կոթի գյուղի երկու վիրավորների մասին։ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւս հրաժարվում էր մանրամասներ հայտնել ողջ գիշեր գնդակոծության տակ գտնված Տավուշի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի մասին։
– Պարոն Աբովյան, Նոյեմբերյանի հիվանդանոցից հրաժարվում են վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնել եւ հորդորում են մարզպետարանից ճշտել, իսկ մարզպետարանում մեր հեոախոսազանգերին չեն պատասխանում, դուք որեւէ տեղեկություն ունե՞ք նրանցից։
– Ինչքան գիտեմ, արդեն դուրս են գրվել։ Այս պահին հիվանդանոցում ոչ ոք չկա։
– Քանի՞ հոգի էին տեղափոխվել։
Կարդացեք նաև
– Մանրամասնություններ չասեմ։ Ոչ թե որ չգիտեմ, ես ներկա եմ եղել գիշերն էլ, առավոտյան էլ, հանդիպել եմ իրենց, բայց անվտանգության նկատառումներից ելնելով պետք չէ, որ ես հեռախոսով պատասխանեմ։
– Խոսվում է, որ տներ են վնասվել, անասնագոմեր:
– Ոչինչ չեմ կարող խոսել։ Անվտանգության նկատառումներից ելնելով ես որեւէ ինֆորմացիա չեմ կարող տալ։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում