Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմից որեւէ կանխարգելիչ հարվածի մասին հայ հանրությունը տեղեկացված չէ. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 04,2015 11:10

Տարեսկզբի լարվածության օրերին, ինչպես հիշում եք, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմն այսուհետ իրեն իրավունք է վերապահում Ադրբեջանի նման լկտի պահվածքի դեպքում իրականացնել կանխարգելիչ հարվածներ։

Երկրի գերագույն գլխավոր հրամանատարի այս հայտարարությունը երկրորդեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը՝ հրամանատարներին նաեւ ընձեռելով տեղում որոշում կայացնելու եւ հակահարվածներ հասցնելու իրավունք։

Անցած ավելի քան կես տարվա ընթացքում, սակայն, հայկական կողմից որեւէ կանխարգելիչ հարվածի մասին հայ հանրությունը տեղեկացված չէ, թեեւ դրա առիթների պակաս չի եղել։

Արդ, որն է պատճառը, որ հայկական զինուժը մշտապես արձագանքողի դիրքերում է, եթե սրանով մենք միջազգային հանրությանը փորձում ենք ապացուցել, թե մենք խաղաղասեր ենք, ապա անցած տարիների հայկական կողմի կեցվածքը պետք է որ արդեն բավարար լիներ՝ դա ցույց տալու եւ միջազգային կառույցների՝ Ադրբեջանին ուղղված կոշտ արձագանքը ստանալու համար։ Նման բան, սակայն, մինչ օրս չի եղել, փոխարենն անգամ երկրի նախագահի կողմից «կանխարգելիչ հարվածների» մասին հայտարարությունից, հետո պատասխանողի այս մարտավարությունն այլեւս ընկալվում է որպես թուլության նշան ոչ միայն դրսում, այլեւ, որ ամենավտանգավորն է, հենց երկրի ներսում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930