Գերմանացի ֆուտբոլասերները Բունդեսլիգայի պաշտոնական կայքէջի անցկացրած հարցման արդյունքներով երկրի առաջնության 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հարցմանը մասնակցածների 46%-ը ձայնը տվել է Մխիթարյանի օգտին: Երկրորդը «Այնտրախտի» խաղացող Լյուկ Կաստայնոսն է՝ 25%, երրորդը «Բավարիայի» հարձակվող, աշխարհի չեմպիոն Թոմաս Մյուլլերը՝ 10%:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fichajes.net-ի