Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 տարեկան Տիգրան Հովհաննիսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի է դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ վրաերթը կատարվել է Վազ 2121 մակնիշի 130 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում