Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը լսեց Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»

Սեպտեմբեր 04,2015 10:45

ՀՀԿ գործկոմի նիստում երեկ, ըստ էության, որոշվել է արդարադատության նախարարի արդեն ամիսներ շարունակ թափուր մնացած պաշտոնի հարցը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ հարցը քննարկվել է, և միակ թեկնածուն Արփինե Հովհաննիսյանն է, որի թեկնածությանը դրական է տրամադրված գործկոմի մեծ մասը: Ասել կուզի՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու մասին հրամանագիրը: Իսկ Արփինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, ըստ էության համարվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը: Այսինքն՝ արդարադատության նախարարի պաշտոնը անցնում է Հովիկ Աբրահամյանի լիակատար ենթակայության ներքո:

Սա կարելի է ասել ինչ-որ իմաստով վարչապետի հաղթանակ է ներիշխանական համակարգային հարաբերություններում: Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել ամրացնել Աբրահամյանի դիրքերը, շատ դժվար է միանշանակ ասել: Չենք կարող բացառել, որ սա պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացումով, և Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հովանավորյալին նախարար է նշանակում, նրան, այսինքն՝ Աբրահամյանին, ըստ էության, մոտիվացնելու համար առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ, որպեսզի Աբրահամյանը չանցնի, այսպես ասած, Ռոբերտ Քոչարյանի ճամբար կամ նրա հետ չհամագործակցի Սերժ Սարգսյանի դեմ՝ Սարգսյանին նրա հետ միասին տապալելու և դրանից հետո Քոչարյանից էլ ազատվելու միջոցով համակարգի գլուխ անցնելու համար:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930