ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը երեկ Արագած Ախոյանի, Ռուստամ Գասպարյանի, Մուշեղ Պետոյանի, Կարապետ Կարապետյանի, Գրիգոր Մարգարյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ հրավիրվել էր Բաղրամյան 26՝ Սահմանադրության նախագծի հետ կապված քննարկումների։ Նախագահականից դուրս եկած Բազմասեր Առաքելյանն ասաց, որ մասնավոր հարցեր, այդ թվում՝ հաջորդ ընտրություններում իրենց խորհրդարան անցնել-չանցնելու հարցը, չեն քննարկել
– Իսկ քաղաքական մասով անհանգստություններ չունեի՞ք՝ երկփուլ ընտրություն, ՀՀԿ-ի վերարտադրություն։
– Չէ, տենց բան չկա, որովհետեւ ընտրությունների ընթացքում, բնական ա, էնտեղ հստակ գրած ա, չէ՞, որ այն ուժերը, որոնք որ հաղթահարում են էդ տվյալ տոկոսի շեմը, մնում են, կամ, եթե մեծամասնություն չի ձեւավորվում, անցնում ա երկրորդ փուլ։ Նորմալ ա, ի՞նչ… ես էլ, որ ինքս մի քիչ սպորտային մարդ եմ, դա նմանացնում եմ սպորտային բաների։
– Ասացիք, որ Դուք երբեւէ ընդդիմադիր չեք եղել, իսկ ԲՀԿ-ի կազմում ընդդիմադիր չէի՞ք։
Կարդացեք նաև
– ԲՀԿ-ն ընդդիմություն չի եղել, ԲՀԿ-ն եղել ա այլընտրանք։ Ես ինչի՞ համար ընդդիմություն լինեի։
– Կամ ում ընդդիմություն լինեիք…
– Այո, կամ ում ընդդիմություն լինեի, ինչի՞ համար։ Եթե ես կարողացել եմ ինձ տված լիազորություններով ինչ-որ մի բարեգործություն, ինչ-որ մի լավություն, ինչ-որ մի գործ անեմ իմ տարածքի համար, ես ոչ մի առիթ բաց չեմ թողել, ամեն ինչ արել եմ, իսկ ընդդիմություն ասվածն իմ համար մի քիչ խորթ ա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում