Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որին ակումբի երկրպագուները ճանաչել են օգոստոս ամսվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ, ձմռան տրանսֆերային պատուհանում կարող է տեղափոխվել Անգլիա:
Այս մասին «Championat.com»-ին ասել է գործակալ Ռոման Օրեշչենկոն, որը սակայն ակումբի անունը չի տվել: Նրա խոսքերով ամառային տրանսֆերի վերջին օրը անգլիական մի ակումբ դիմել է իրեն, որպեսզի հետաքրքրվի, թե «Սպարտակը» պատրա՞ստ է հրաժեշտ տալ Մովսիսյանին, որին ակումբը մերժումով է պատասխանել: Գործակալի կարծիքով դա կապված է եղել այն բանի հետ, որ «Սպարտակը» չէր կարող կարճ ժամանակում նրան փոխարինող գտնել: Սակայն գործակալը վստահ է, որ Յուրա Մովսիսյանը, որի պայմանագիրը «Սպարտակի» հետ մինչեւ 2019 թվականի ամառն է, ձմռանը կտեղափոխվի:
«Transfermarket.de»-ն Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 մլն. եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ