Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Հովսեփյան. «Մենք խաղում ենք մեր ֆուտբոլասերների համար». ՀՖՖ

Սեպտեմբեր 04,2015 10:23

Սեպտեմբերի 3-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

-Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ իրավիճակ է սերբական ֆուտբոլում, և տեղյակ եք արդյոք որ Սերբիայի հավաքականը վատ արդյունքներ է գրանցել:

– Իհարկե, տեղյակ ենք: Այնուամենայնիվ ես համարում եմ որ Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ինչ-որ չափով խաղերը չստացվեցին, Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը որի արդյունքում Սերբիան զրկվեց միավորներից: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ գիտենք, որ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել այժմ Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներին:

-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ երկու հավաքականներ էլ գրեթե հնարավորությունները կորցրել են խաղալու Եվրոպայի առաջնությունում:

– Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե մենք ոչ մի հնարավորություն չունենայինք երրորդ տեղը գրավելու, մենք միևնույն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգևենք նրանց:

– Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացնելու է պաշտոնական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղին կային կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէին: Այս անգամ ավելի հե՞շտ է թե ոչ:

– Առաջին անգամ է, եթե բացառենք որ Բերեզովսկին ավարտել է կարիերան և մարզիչ է արդեն, բոլոր ֆուտբոլիստները, որոնց ես ուզում էի տեսնել հավաքականում, այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա թե թիմի վիճակն ինչպիսին է Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:

– Դժվար է թրամարտել թիմին հաղթանակի, երբ այլևս հնարավորություններ չկան…

– Ինչ-որ չափով դա դժվար է: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրվածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք պաշտպանում:

– Նախորդ տարի Հայաստանը Սերբիայի հետ մրցել է Երեւանում: Մրցակցի կազմում այս մեկ տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ տեսնո՞ւմ եք, թե ոչ:

– Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ:

– Գևորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ է միացել հավաքականին, քանի որ Պորտուգալիայից Հայաստան հասնելը հեշտ խնդիր չէ: Արդյո՞ք նա հասցրել է վերականգնվել:

– Իհարկե, բավական հոգնեցուցիչ է մի քանի ինքնաթիռ փոխելով ժամանելուց հետո լինել լավ մարզավիճակում: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, որ նա չի վերականգնվել, ապա նա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930