Այսօր առավոտյան, Իջեւան-Դիլիջան հատվածում, Ճամբարակ տանող ճանապարհի խաչմերուկում ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները փակել էին Իջեւանի կողմից երթեւեկությունը:
Ճանապարհը փակած ոստիկաններից մեկն ասաց, որ այսօր առավոտյան ժամը 4-ից իրենք փակել են ճանապարհը, նշված հատվածում երթեւեկը դարձնելով միակողմանի:
Կուտակվել էին բազմաթիվ ավտոմեքենաներ, մարդիկ դժգոհում էին, որ կարեւոր գործեր ունեն, ուշանում են:
Կարդացեք նաև
Ոստիկաններին հարցրինք ավտոճանապարհը փակելու պատճառը: Պատասխանեցին, որ դա նախատեսված է Տավուշի մարզում ներկայումս անցկացվող զորավարժությունների սցենարով:
Ժամը 7-ն անց 40-ի սահմաններում ոստիկանները բացեցին ավտոճանապարհը, եւ Իջեւան-Դիլիջան ուղղությամբ երթեւեկը վերականգնվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ