Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Առաջարկվող Սահմանադրությամբ Հայաստանը գալիս է ժողովրդավարության դասական սահմանման»

Սեպտեմբեր 03,2015 23:45

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ ընդդիմությունը պետք է ունենա ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ

«Այս նոր տարբերակում ընդդիմության լիազորությունները անհամեմատ ավելի ընդլայնվում են»,- սեպտեմբերի 3-ին ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա կարեւորեց այն հանգամանքը, որ նոր Սահմանադրությամբ հիմնական սահմանադրական օրենքները ընդունվելու են ոչ թե մեծամասնության ձայներով, այլ պատգամավորների 3/5 ձայներով. «Այսինքն՝ կարեւոր օրենքները՝ դա կլինի ընտրական օրենսգրքում փոփոխությունները, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխությունները, դատական օրենսգրքի փոփոխությունները և նմանատիպ այլ կարևոր օրենքներում առանց ընդդիմության մասնակցության, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի հնարավոր չէ ընդունել: Մեր ընդդիմադիր գործընկերներն այլեւս չեն կարողանալու ասել, որ մեծամասնությունը բերում և անցկացնում է իր ուզած օրենքները»:

Ըստ նրա՝ առաջարկվող Սահմանադրությամբ Հայաստանը գալիս է ժողովրդավարության դասական սահմանման. «Ժողովրդավավարությունը ոչ թե մեծամասնության իշխանությունն է, այլ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում փոքրամասնության իրավունքների հետ: Այսինքն՝ առանց քաղաքական փոքրամասնության, առանց ընդդիմության առաջարկի, առանց ընդդիմության մասնակցության, հնարավոր չէ Ազգային ժողովում անցկացնել մայր սահմանադրական օրենքներ»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալները իշխանական կուսակցությունից են, եւ եթե ընդունվի սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը, նոր առաջարկված փաթեթով երեք փոխնախագահներից մեկը պետք է առաջադրի ընդդիմությունը. «Սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ ընդդիմության մեր գործընկերները լինեն ուղղակի կառավարման համակարգում եւ նրանք էլ ունենան ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930