Դանիել Վարուժանի անվան դպրոցի հենց դիմաց ալկոհոլային խմիչքի գովազդներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երբեւէ չի տեսել:
Հիշեցնենք, որ մինչեւ սեպտեմբերի մեկը դպրոցի հենց դիմաց՝ գետնանցումի երկու կողմերում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «MAC ALEX» ընկերության վիսկու գովազդային վահանակներն էին փակցված:
Գալուստ Սահակյանը Դանիել Վարուժանի անվան դպրոցի առաջին աշակերտներից է, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց իր դպրոցական տարիներին էլ էին դպրոցից դուրս գալիս ծխախոտի ու խմիչքի գովազդներ տեսնում:
«Այն ժամանակ վիսկի չկար, դրանով էլ պետք է ուրախանանք, որ հիմա կա: Այն ժամանակ ինչ-որ դպրոցների մոտ գարեջրի արկղեր կային, բոլորը գարեջուր էին խմում ու նշաձող չկար, թե կրպակները որտեղ պետք է լինեին՝ դպրոցին մոտ, թե դպրոցից հեռու: Հասարակության մեջ խնդիր չէր առաջացել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, այսինքն հիմա էլ խնդիր չէ՞ դպրոցի կողքին խմիչքի գովազդը, ԱԺ նախագահն ասաց. «Բնականաբար դա կարեւորագույն խնդիրներից մեկն է, այն ժամանակ էլ այդ քարոզչությունը կար՝ չծխել եւ երբեք չնմանվել մեծահասակներին այդ առումով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ