Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզում նվազել է ծնելիությունը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 120-ով պակասել է նորածինների թիվը:
Նկատի ունենալով այն փաստը, որ Երեւանի քաղաքապետը իր սեփական օրինակով է խրախուսում ծնելիությունը, նա վերջերս 6-րդ զավակը ունեցավ, փորձեցինք պարզել, թե կա՞ Շիրակի մարզում որեւէ համայնքապետ, որը բազմազավակ ծնող լինի:
Ուսումնասիրելով Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված նրանց ինքնակենսագրական տվյալները, տեսանք, որ 119 համայնքապետերից միայն Քարաբերդի գյուղապետ Մհեր Բուլոյանն է, որը ունի 5 երեխաներ: Համեմատաբար երիտասարդ քաղաքապետերը ու գյուղապետերը ունեն 1, առավելագույնը՝ 3 երեխաներ:
Նշենք, որ Շիրակի մարզում այնքան դժվար է ապրելը, որ նույնիսկ արձանագրվեցին դեպքեր, երբ գյուղապետերը, հայտնվելով թշվառ վիճակում, աղքատության ճիրաններում, հրաժարվեցին պաշտոններից ու մեկնեցին խոպան՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ