Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվելու է Սերբիայի ընտրանուն:
Armsport.am-ի փոխանցմամբ քիչ առաջ ավարտվել է մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որը սերբ լրագրողներին այնքան էլ չի հետաքրքրել:
Սարգիս Հովսեփյանը նշել է, որ խաղը կայանալու է դատարկ տրիբունաների պայմաններում եւ կարող է ընկերական հանդիպման տպավորություն թողնել: Սակայն ինքը եւ ֆուտբոլիստներն աշխատելու են ամեն ինչ անել հաջողության համար, քանի որ Հայաստանի պատիվն են ներկայացնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armsport.am-ի