Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ Տավուշի մարզի գյուղերը գնդակոծելով. ՊՆ նախկին նախարարի գնահատականը

Սեպտեմբեր 03,2015 22:30

Երկու օր շարունակ հակառակորդը գնդակոծում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, օգտագործում խոշոր տրամաչափի զինտեխնիկա:

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին Aravot.am-ի հետ զրույցում 1999-2000թթ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեր հարցին՝ ինչի՞ է հետ է կապված հատկապես այս օրերին նման լարված իրավիճակը եւ ագրեսիան հակառակորդի կողմից՝ պատասխանեց. «Նախ, մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է հետապնդում Ադրբեջանը: Նման իրավիճակներ եղել են և շարունակվելու են: Ադրբեջանն այս դեպքերով լարվածություն է պահում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի շփման գծում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի բնակչության մոտ:

Այդ գործողություններով նա ճնշում է գործադրում Մինսկի խմբի վրա, որպեսզի համանախագահները բերեն առաջարկ, որը բխի իրենց` Ադրբեջանի շահերից: Իրենք փորձում են ճնշել այն պետություններին, որոնք նավթ են արտահանում, որ եթե դուք լուծում չտաք հօգուտ Ադրբեջանի` կսկսվի պատերազմ: Ինքը պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ ուզում է հասնել այն իրավիճակին, որ Հայաստանն ու Ղարաբաղը գնան զիջումների: Սա է Ադրբեջանի նպատակը: Ուրիշ բան չկա, որովհետեւ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմ սկսել, անկախ նրանից, որ մեծ գումարներ ունի: Տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը թույլ չի տալիս իրեն սկսել պատերազմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930