Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Պետրոսյանը առավոտյան կտեղաբաշխվի կոնկրետ քրեակատարողական հիմնարկում». փաստաբան

Սեպտեմբեր 03,2015 22:12

Դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է բաց ռեժիմի համար նախատեսված վայրում:

Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aravot.am-ին ասաց, որ բաց ռեժիմով իրենց պատիժը կրող անձինք հնարավորություն ունեն տուն գնալ, աշխատել, արձակուրդի գնալ, տարվա վեց ամիսը տանը գտնվել, մյուս վեց ամիսը ընդհանրապես մեկուսարան չգնալ. «Ու բազմաթիվ արտոնություններ: Բայց դա, Վարդան Պետրոսյանի պատիժը կրելու ժամկետը լրանում է, հավանաբար որոշ ժամանակ անց կդիմենք նաեւ դրա համար»:

Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցրեց, որ Վարդան Պետրոսյանը մեկուսարանում չի կարող գտնվել, ինչպես պնդում էր Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից տուժողների փաստաբանը. «Ինքը մեկուսարանի տարածքից դուրս է եկել, այլեւս հետ չի կարող գնալ: Վարդան Պետրոսյանը առավոտյան կտեղաբաշխվի կոնկրետ քրեակատարողական հիմնարկում, ինչից հետո քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ կարող է պատիժը կրել այդ հիմնարկից դուրս»:

Մեր հարցին` հասա՞ք, նրան, ինչին ձգտում էիք՝ որպես պաշտպան,պարոն Բաղդասարյանն ասաց. «Նախ ձգտում էինք հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, որ վթարը չի եղել այնպես, ինչպես հորինվել է որոշ անձանց կողմից: Ավտովթարը երբեւէ տուժողների ասած իրավիճակում չի եղել, իբր թե Վարդան Պետրոսյանն այնքան վատ է վարել, որ դուրս է եկել ու հարվածել կանգնած մեքենային: Չի եղել նման բան, մեր խնդիրը դա հասարակությանը ներկայացնելն էր եւ իրականացրինք:

Մեր հաջորդ խնդիրը այդ գործին շուտափույթ ինչ-որ լուծում տալն ու ավարտելն էր: Եթե տուժող կողմի բողոքները չլինեին, Վարդան Պետրոսյանը մեկ ամիս առաջ կհայտնվեր դրսում, բայց տուժող կողմը անհասկանալի տրամաբանությամբ փորձում էր մեկ օր ավելի պահել Վարդան Պետրոսյանին կալանքի տակ: Իրենց օգուտը որն էր, չհասկացանք… իսկ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի ասածները չեմ ցանկանում մեկնաբանել կամ իրեն ինչ-որ բան բացատրել, թող բացի օրենսգիրքը ու նայի՝ ինչ է իրենից ներկայացնում բաց տեսակի ռեժիմը: Հոդվածում նշված է, որ անձը կարող է պատիժը կրել հիմնարկի տարածքից դուրս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930