Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Ցանկացած կորստի պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են

Սեպտեմբեր 03,2015 21:54

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կքննարկի լարված իրավիճակի ընթացքում կրած վնասների փոխհատուցման հարցը

Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել է իրավիճակը սահմանային բնակավայրում, անվտանգության հետ կապված խնդիրներ, սահմանադրական բարեփոխումների ընթացքը, նախագահը ներկայացրել է տարբեր քաղաքական ուժերի եւ անկախ պատգամավորների հետ իր հանդիպումների արդյունքները, սպասվելիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության թեկնածուների քարոզարշավային խնդիրները, նաեւ որոշակի կադրային խնդիրներ:

«Սահմանում իրավիճակը վերահսկելի է, դրա մասին խոսել է նաեւ պաշտպանության նախարարը: Բնականաբար, Ադրբեջանը իրականացնում է մի քաղաքականություն, որը վերջին տարիների ընթացքում իր քաղաքականություն է, որը անթույլատրելի եւ դատապարտելի է: Սա քաղաքականություն է, որը միտված է խոչընդոտել բանակցային գործընթացը, որը անընդունելի է ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի իշխանությունների կողմից, որովհետեւ մեզ համար ընդունելի ձեւաչափ է բացառապես Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: Եվ մենք անթույլատրելի եւ դատապարտելի ենք համարում Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունը»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այն գյուղական բնակավայրերը, որոնք լարված իրավիճակի ընթացքում վնասներ են կրել, իրենք կքննարկեն այդ վնասները կա՛մ փոխհատուցելու, կա՛մ օժանդակելու հարցը. «Ցանկացած կորուստ լինի դա հայկական, թե ադրբեջանական կողմից այդ կորուստի պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930