Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը

Սեպտեմբեր 03,2015 21:35

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ԳՄ անդամների վերաբերմունքը դրական է

Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 3-ին ԳՄ նիստ էր գումարել: Չնայած, որ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ չէ, նա մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստին:

Նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը:

Նա նշեց, որ նախագահը խորհրդակցել է Գործադիր մարմնի անդամների հետ, եւ պետք է որոշումներ կայացնի: Ըստ նրա՝ ԳՄ անդամների վերաբերմունքը հիմնականում դրական է. «ԳՄ անդամները դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի փորձը, պարոն նախագահը իր որոշումը կկայացնի»:

Հարցին, թե այսինքն՝ կարելի է բացառե՞լ Արթուր Օսիկյանի թեկնածությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ քննարկվել է միայն Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը. «Դուք մարդկանց անունը գցում եք շրջանառության մեջ, հետո մեզնից պահանջում եք կա՛մ հերքել, կա՛մ հաստատել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930