Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության աղջիկների մրցաշարում վիճակահանությունը մեկնարկային երկու տուրերում Սուսաննա Գաբոյանին ադրբեջանցի մրցակիցներ էր «ընտրել» ու երկուսն էլ չկարողացան դիմակայել մեր աղջնակին:
Հայաստանի չեմպիոնուհին այսօր պարտության մատնեց կանանց միջազգային գրոսմայստեր Գունայ Մամմադզադային եւ 2,0 միավորով տեղ զբաղեցրեց ոչ մի միավոր չկորցրած հինգ առաջատարների շարքում: Մամմադզադան Գաբոյանի ադրբեջանցի երկրորդ անընդմեջ «զոհը» դարձավ աշխարհի առաջնությունում: Մեկնարկային խաղում հայ շախմատիստուհին հաղթել էր Գունայի համերկրացի, կանանց միջազգային վարպետ Ուլվիյա Ֆատալիեւային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wjcc2015.fide.com-ի