Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ պատգամավոր. «Հասնելու ենք նրան, որ Մինսկի խումբը ԼՂՀ-ին ընդունի որպես հակամարտության լիիրավ անդամ»

Սեպտեմբեր 03,2015 19:12

«Եվրոպական ազատ ալյանս» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում տեղեկացրեց, որ իրենք հավանության են արժանացրել Արցախի ժողովրդավարական կուսակցության՝ որպես ալյանսի ասոցացված անդամի անդամակցությունը: Նա վստահեցրեց, որ ալյանսը պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը.

«Մենք որոշել ենք պաշտպանել այնպիսի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որոնք թեև ԵՄ անդամ չեն, բայց եվրոպական են: Այդպիսին է ԼՂՀ իրավիճակը»: Պարոն Ալֆոնսին հույս հայտնեց, որ կկարողանան նպաստել ԼՂՀ և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հակամարտության խաղաղ կարգավորմանը և շեշտեց. «Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և ժողովրդի՝ ազատություն վայելելու սկզբունքին, ապա այն ժողովրդավարության կարևոր հարթակ է»:

Այս համատեքստում  պարոն Ալֆոնսին Ադրբեջանին անվանեց «բռնապետություն» և ցնցված է այն փաստով, որ Ստեփանակերտի օդանավակայանը,  պատրաստ է, բայց որևէ ինքնաթիռ ընդունել չի կարող:

ԵԽ պատգամավոր Ջորդի Սեբաստիան ԵԽ-ում ներկայացնելու է Արցախի ժողովրդի ձայնը: Նա, մասնավորապես ասաց. «ԵԽ-ն խստորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը: Դրան հասնելու համար ծանր աշխատանք է կատարվել ալյանսի կողմից: Հատկապես ակտիվ է ԼՂՀ եվրոպական ընկերների խումբը: Եվ այսօր կարող ենք ասել, որ ԵԽ-ում ներառված է հայկական հարցը: Այսօր կա ուղղակի կապ ԼՂՀ ժողովրդի և ԵԽ-ի միջև, և մենք կարող ենք հանդիսանալ ուղղակի ձայնը ԼՂՀ ժողովրդի: Մենք կարող ենք այդ հարցով դիմել ԵԽ բոլոր ներկայացուցիչներին: Մենք դա արել ենք նաև նախորդ տարի ուղղաթիռի կործանման հարցով»:

Դառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ ԵԽ պատգամավորն ասաց. «Մենք անելու ենք ամեն ինչ, որ Մինսկի խումբը ԼՂՀ իշխանություններին ընդունի որպես հակամարտության լիիրավ անդամ և  ներառի բանակցությունների գործընթացում»:

Ֆրանսուա Ալֆոնսին, ևս մեկ անգամ կարևորելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հավաստիացրեց. «Անելու ենք ամեն ինչ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը լուծվի : Բաքվի կառավարությանը մենք ասում ենք, որ պետք է հարգենք ժողովրդավարությունը և Արցախի ժողովրդի անկախությունը: Մեզ համար ԼՂՀ բնակիչների պայքարը իրենց իրավունքների համար ազատության և ժողովրդավարության համար մղված պայքար է: Հենց այս պատճառով էլ ալյանսը նրանց կցուցաբերի իր ողջ աջակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930