ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին:
Նա Twitter-ի իր էջում գրել է.
«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտնում են ականանետերի ու ծանր զինատեսակների կիրառման մասին: Եթե դա ճիշտ է, ապա վտանգավոր լարվածություն է: Մենք պետք է աշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության»: