2015թ. սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված հանրապետության թվով 22 համայնքներում: Նշված համայնքներից 14-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 7 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ և մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սեպտեմբերի 3-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 33 քաղաքացի, որոնցից 8-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 55 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 25 և ավագանու անդամի 51 թեկնածու:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 2 տեղական հասարակական կազմակերպության 42 դիտորդ:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն