Լրահոս
Օրվա լրահոսը

Գնումների բողոքարկման համակարգերը՝ քննարկումների օրակարգում

Սեպտեմբեր 03,2015 18:15

Աշխատաժողով՝ պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ, սեպտեմբերի 3-4-ը Երևանում անցկացնում է աշխատաժողով` գնումների բողոքարկման համակարգերի ուսումնասիրման նպատակով: Միջոցառմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է Հայաստանի պետական գնումների համակարգում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարված փոփոխությունները, էլեկտրոնային գնումների համակարգի շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ԱՀԿ գնումների վերանայված համաձայնագրին ու Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին համապատասխանեցնելու ուղղությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունները:

Ներկայացվել է նաև ԱՄՆ-ում գործող գնումների բողոքարկման համակարգն ու կոռուպցիայի դեմ պայքարում անկախ մարմնի ունեցած դերը: Աշխատաժողովում անդրադարձել են ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի պահանջների մեկնաբանմանը, ինչպես նաև Իտալիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում գործող գնումների բողոքարկման համակարգերին: ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսի խոսքով՝ պետական գնումների արդյունավետ ու թափանցիկ համակարգը նվազեցնում է կոռուպցիոն դրսևորումները՝ բարելավելով գործարար միջավայրն ու ներդրումային գրավչությունը:

Փոխդեսպանը հույս է հայտնել, որ աշխատաժողովը կօգնի մասնակիցներին ընդլայնել գիտելիքները գնումների բողոքարկման գործընթացի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման ուղղությամբ՝ օժանդակելով Հայաստանում գնումների համակարգի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930