Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա սեւերով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Արատ Ուֆուկ Սեզենին եւ 100 տոկոսանոց արդյունքով ընթանում է օրեցօր նվազող առաջատարների խմբում:
Աղջիկների մրցաշարում Սուսաննա Գաբոյանի երկրորդ մրցակիցը կրկին ադրբեջանցի է՝ կանանց գրոսմայստեր Գունայ Մամմադզադան: Այս պահին նրանց պայքարը շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wjcc2015.fide.com-ի
Սուսաննա Գաբոյանը ևս երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, ընդ որում՝ երկու ադրբեջանուհի մրցակիցներն էլ իրենց վարկանիշներով գերազանցում էին Սուսաննային մոտ 350 կետով, այնպես որ առանց վարանելու կարելի էր նրա արդյունքը ֆանտաստիկ համարել, բայց աչքով չտալու համար ասենք, որ փայլուն խաղ է ցուցադրում: