Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը պատիժը կարող է կրել աշխատավայրում. նա աշխատանքի հրավեր ունի. a1plus.am

Սեպտեմբեր 03,2015 17:43

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հաստատեց լուրը, որ դերասանը թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել. «Իրեն առաջարկ է եղել աշխատել որպես դերասան-պրոդյուսեր, բայց պայմանագիրը դեռ չի կնքվել։ Երբ Վարդան Պետրոսյանն ազատության մեջ լինի, արդեն կորոշի՝ ինչպես վարվել»։

Ի դեպ, հնարավոր է այնպիսի որոշում, ըստ որի՝ Վ. Պետրոսյանը կարողանա առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն դուրս գալ ՔԿՀ-ից, եւ երեկոյան սահմանված ժամին վերադառնա ՔԿՀ եւ գիշերի այնտեղ:

Քրեակատարողական օրենսգրքի 103-րդ հոդվածը սահմանում է, որ դատապարտյալը կարող է պատիժը կրել բաց ուղղիչ հիմնարկում։ «Դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված կացարանում»,-«Ա1+»-ի հետ զրույցում մանրամասնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղալեչյանը։

Նա նշեց, որ պատժի այս տեսակը թույլ է տալիս դատապարտյալին տեղաշարժվել տվյալ կացարանի սահմանված տարածքում։ Հարցին, թե կարո՞ղ է դատապարտյալն այդ դեպքում նաև աշխատել, պարոն Ղալեչյանը նշեց. «Այդ հիմնարկի պետի թույլտվությամբ այո, կարող է»։

Քրեակատարողական ծառայության աշխատակիցը նաև հայտնեց, որ մոտ ժամերին կկայանա Վարդան Պետրոսյանի գործով տեղաբաշխման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշում կկայացվի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930