Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը «Հայոց լեզու» անունով ուսումնական դասագիրք է հրատարակել: Այս տեղեկությունը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Գրքի հեղինակն է գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբբարլըն, խմբագիրները՝ փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովը, բանասիրության դոկտոր Սարլան Հասանովը, Սոխբաթ Մամեդովը եւ Թահիր Ջաբբարլըն:
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է լայն լսարանի համար եւ բաղկացած է չորս մասից. հնչյունաբանություն, ձեւաբանություն, շարահյուսություն և բառակապակցություն:
«Հայոց լեզուն սովորելը նշանակում է, Հայաստանի պատմության ուսումնասիրություն, ինչպես նաեւ «տեղեկատվական պատերազմի» պայմաններում համարժեք գնահատական տալու հնարավորություն»,- գրված է կենտրոնի տրամադրած տեղեկատվությունում: Չի հաղորդվում, թե, մասնավորապես ում համար է նախատեսված դասագիրքը:
Կարդացեք նաև
Սա հայերենով թողարկված առաջին ուսուցողական ձեռնարկն է, որը հրապարակվում է Ադրբեջանի անկախանալուց հետո:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ