Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով Կոթի գյուղից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Նազիկ Պ.-ն և 1993 թ. ծնված Ռազմիկ Թ.-ն:
Պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, ադրբեջանական մարտական հենակետերից իրենց տան վրա արձակած կրակոցների հետևանքով:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն