Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» սնանկության հարցով նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբեր

Սեպտեմբեր 03,2015 16:13

Քիչ առաջ Շենգավիթ վարչական դատարանում մոտ 30-40 նաիրիտցիների մասնակցությամբ հետաձգվեց «Նաիրիտ» գործարանի սնանկության հայցի լսումը: «Նաիրիտին» դատի է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` պահանջելով սնանկ ճանաչել գործարանին եւ բռնագանձել էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը:

Նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 18-ը` «Նաիրիտ»-ի շահերի պաշտպան Արմեն Աբովյանի միջնորդությամբ:

Ներկայումս գործարանի պարտքը կազմում է 1.2 միլիարդ դրամ:

Գործը քննում է դատավոր Արմեն Չիչոյանը: Նշենք, որ ՀԷՑ-ը Երեւանի Շենգավիթ վարչական դատարան է դիմել այս տարվա ապրիլի 7-ին:
Ի թիվս «Նաիրիտի», ՀԷՑ-ը դատի է տվել նաեւ մի շարք այլ ընկերությունների՝ պահանջելով նրանցից պարտքերի վճարում օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց: Ըստ ՀԷՑ-ի պատասխանատուների, տարբեր ընկերությունների պարտքերը կուտակվել են տարբեր ժամանակահատվածներում: «Նաիրիտի» պարտքը 2010 թվականից է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930