Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «1 տարում 18 հազար ընկերություն է փակվել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2015 15:53

Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերում» նախատեսվող աուդիտի պլանը սահմանված չէ, եւ մենք չգիտենք թե ինչպիսի հարցեր են շոշափվելու տեխնիկական եւ ֆինանսական աուդիտի դեպքում, ապա մեզ համար անորոշություններն այդպես էլ կմնան»,-այսօր «Հենարան» ակումբում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսպիսի կարծիք հայտնեց ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտի մասին, որի համար արդեն մրցույթ է հայտարարված:

Պարոն Մակարյանի խոսքերով՝ քանի որ պարզ չէ, թե ինչ չափանիշներով է կատարվելու աուդիտը, կամ մենք այդպես էլ չենք հասկանա, թե դա խորն էր, կողմնակալ էր. «Թե ընդամենը մի քանի կետերով էր, որոնց մեջ ոմանք էին շահագրգռված: Ուստի կարեւոր է՝ սահմանվի առաջադրանքը, թե ինչպես պիտի լինի այդ աուդիտը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ Մակարյանի կարեւոր հանգամանք է, թե ի՞նչ է լինելու աուդիտից հետո, ի՞նչ է մեզ սպասվում. Արդյոք կոմպրոմիսային լուծում կլինի, ասենք՝ 6.93 դրամ չպիտի թանկանար, այլ՝ 5 դրամ, թե՞ աուդիտը կասի, որ 6,93 դրամը հիմնավորված չէ, կամ հակառակը, կհաստատի, որ հիմնավորված է:

Այնուամենայնիվ, եթե հիմնավորվի 6,93 դրամ թանկացումը, ապա, ըստ Մակարյանի, ՓՄՁ-ներին լավ ապագա չի սպասվում, նրանց վճարունակությունը նվազելու է, մրցունակությունը՝ նույնպես:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ տնտեսագետի, իրենք մի քանի փուլով վերլուծություն են կատարել փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, եւ մեծ մասը լուրջ խնդիր է համարում էներգակիրների թանկացումը. Սա պատճառ է ընկերությունների արտադրանքի մրցունակության նվազման:

«Բոլոր վերլուծությունները ցույց են տվել, որ այն ռազմավարությունը, քաղաքականությունը, որ իրականացրել է նախկին կառավարությունը, արդյունք չի տվել, հարցվածների 50-ն անբավարար է համարել կառավարության քայլերը: 2014-2015 թվականներին, թեեւ էկոնոմիկայի նախարարությունը հավաստիացնում է, թե 13,500 փոքր ու միջին ընկերություն է փակվել, բայց իրականում, 18 հազար ընկերություն է փակվել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մակարյանն ասաց, որ հարցմանը, թե որ տարիներն են օրենքների առումով լավագույնը եղել, տնտեսվարողների մեծ մասն ասել է՝ 2009 թվականը, իսկ դրանից հետո՝ 2010-ից բացասական ազդեցություն է եղել: Եվ հարցված տնտեսվարողների կրկին մեծ մասը Հովիկ Աբրահամյանի վարչապետության մեկնարկը դրական է գնահատել:

Մեր այն հարցին էլ՝ եթե Աբրահամյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը տնտեսվարողները դրական են գնահատում, այդ դեպքում ինչո՞ւ է 18 հազար ընկերություն փակվել Աբրահամյանի օրոք:

Մակարյանի պատասխանը՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930