Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի խորհրդարանական. «Սահմանադրական բարեփոխումը քաղաքական հասունության նշան է»

Սեպտեմբեր 03,2015 15:35

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուիի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների իրականացումը քաղաքական հասունության նշան է:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի «Սիմոն Վրացյան» կենտրոնում հրավիրված ասուլիսին Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դժվար է հաջողել այս գործընթացում: Իսկ ինձ հետաքրքրում է ոչ թե բարեփոխումների էությունը, այլ գործընթացը, երբ ուրևէ երկիր բռնում է այդ ուղին: Եթե մինչև վերջ հաջողում է գործընթացում, ապա այն հանգեցնում է ընդհանուր կոնսենսուսի՝ մի կողմից քաղաքական կուսակցությունների, մյուս կողմից՝ հանրության: Ըստ իս՝ սահմանադրական բարեփոխումը քաղաքական հասունության նշան է»:

Նշենք, որ պարոն Բրյունո Լը Ռուիի այցելության նպատակն է Արցախում ծանոթանալ իրավիճակին, շփվել Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի եւ ընդհանրապես հասարակության տարբեր խմբերի հետ։

Հայաստանում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը կարծում է, որ այժմ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների իրականացման ճիշտ պահն էր: Նա ի պատասխան մեր հարցի՝ նշեց. «ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների հարցում իր բաժինն ունեցել է 1995-ից ի վեր և ՀՅԴ-ն կաշխատի ի նպաստ այս փոփոխությունների՝ անցնել նախագահական համակարգից դեպի խորհրդարանական: Այս կերպ հնարավոր կլինի նաև ՀՀ-ն տանել իսկապես դեպի լուրջ ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհով: Այս առումով հարյուր տոկոս համամասնական ընտրակարգն ավելի արդարացված է»:

Մեր հարցին՝ արդյոք պա՞հն էր ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների իրականացման համար, պարոն Փափազյանը պատասխանեց. «Ճիշտ պահն է այժմ, քանի որ ընտրություններ պիտի տեղի ունենան 2017-ին, որ Հայաստանը դեպի առաջադիմություն գնա, ավելի հավասար ու ժողովրդավար երկիր լինի և որ բոլոր ուժերը կարողանան մասնակցել իշխանությանը: Սփյուռքն ուզում է մասնակցել երկրի զարգացմանը և այս սահմանադրական փոփոխությունները, եթե հաջողեն և հանրաքվեով որոշվի իրականացնել, կնշանակի առաջադիմություն և արդիականացում: Սփյուռքը սպասում է, որ նման լուրջ որոշումներ ունենանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930