Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիտա Հակոբյան. Սուպերմարկետներից գնումներ կատարելիս ապրանքների գինը հաշվե՛ք

Սեպտեմբեր 03,2015 15:16

«Ամբողջ տարվա ընթացքում ստացել ենք 2252 զանգ »,-սեպտեմբերի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Վերջինս գնացել է այդ դժգոհությունների հետքերով եւ ուսումնասիրել է սուպերմարկետներում իրավիճակը. «Ես զգացի՝ ձուն այնտեղ դրված է 900 դրամ, մի անգամից անց է կացնում կասսայում՝ բերում է 950 դրամ, ես ասացի՝ հո՛պ: Անուններ չենք տալիս, ո՛չ գովազդ ենք անում, ո՛չ հակագովազդ, բոլոր սուպերմարկետներում նույն վիճակն է՝ մի տեղ ավելի բարեխիղճ են, մի տեղ ավելի «նագլի» են: Ամեն տեղ միեւնույն վիճակն է, ես հետ գնացի, երեք հոգի էինք, ասացի՝ բոլոր այս ապրանքները մեկ-մեկ թվերը գրեք եւ ասացի՝ դե գցի: Սկզբում գցեց, բավական ուրիշ թիվ արեց, ասացի՝ դե մեկ-մեկ գցի, ասաց՝ դե դրա գումարը վճարեք, ասեցի՝ հետո կվճարեմ, ես քեզ ասում եմ նորից գցի մեկ-մեկ եւ մեկ-մեկ վերցրեցի, ասենք՝ ձու, պաղպաղակ, երշիկ, նրբերշիկ, տարբեր բաներ, մեկ-մեկ վերցրեցի եւ համարյա տարբերությունը եղավ 560 դրամ: Հետո մենեջերին կանչեց՝ բա գիտեք, չեն հասցրել գինը փոխել»:

Մելիտա Հակոբյանը սպառողներից խնդրում է աչալուրջ լինել, գնելիս ապրանքների գինը նայել, հաշվել եւ դրամարկղին մոտենալիս համեմատել, եւ եթե տարբերություն լինի, ապա պահանջել մեկ-մեկ հաշվել: Նա նշեց, որ պատրաստվում է դիմել ֆինանսների փոխնախարարին: Մելիտա Հակոբյանը հրաժարվեց սուպերմարկետի անուն տալ՝ հավելելով, որ արդեն ասոցիացիայի մեքենայի ապակին ջարդել են, սակայն վերջինս համոզված չէ, թե արդյոք այդ դեպքը առնչվում է իր կատարած ուսումնասիրության հետ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930