Սեպտեմբերի 2-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության և Հայաստանի շրջանի վարչության համատեղ պատվիրակությունը, Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի գլխավորությամբ, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը հաստատեց Եռաբլուր պանթեոնում Հնչակյան կուսակցության նահատակների հիշատակը հավերժացնող կոթողի տեղադրման համար տարածքի տրամադրումը:
Իր հերթին, Հնչակյան կուսակցության պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Եռաբլուրում հող հատկացնելու իրենց դիմումին ընդառաջելու համար:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության մամլո դիվան