Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն։ Ընդամենը մի քանի ժամ անց, սակայն, այդ նշանակումը չեղյալ հայտարարվեց։
«ՉԻ» – Սովորաբար նման կարզի հաղորդագրություններ պաշտպանության նախարարությունն է տարածում՝ «հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, սակայն ետ է շպրտվել, մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան»։ Հուսով ենք՝ այս դեպքում էլ է այդպես, այսինքն՝ Կապանի թիվ 6 դպրոցում զոհեր եւ վիրավորներ չկան։ Ընդամենը մի քանի ժամում հայ մանկավարժական մտքի տիտանը հազիվ թե հասցներ որեւէ մեկից ինքնապաշտպանվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Yerkir.am-ից